Ծնվել է ՀԽՍՀԱխուրյանի շրջանիՈսկեհասկ գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948-1951 թվականներին աշխատել է Ախուրյանի շրջանի ժողկրթբաժնում որպես տեսուչ, 1951-1967 թվականներին՝ որպես ռադիոթղթակից, ապա Լենինականի ռադիոինֆորմացիայի պատասխանատու խմբագիր։ 1966-1981 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1945 թվականին Ախուրյանի «Կոլտնտեսական» շրջանային թերթում։ Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կյանք, սիրում եմ քեզ» (Մոսկվա, 1962), «Մարդ, քեզ հետ եմ» (Մոսկվա, 1974) բանաստեղծությունների ժողովածուները։ Մահացել է Լենինականում[3]։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր 1.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 572 էջ.- (Ռուս դասականների գրադարան)․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ.- Բովանդ-ից՝ Քո ժպիտն է երկնակամար; Երբ տխրությունն է; Կանաչ էսքիզներ; Ձմռանը թռչելիս; Կիևը նորից; Ասես իմ սիրտն է; Հոգնատանջ հողը; Քնքուշ քո հոգու; Կիևից Կանև են միշտ լողում; Ճանապարհային։
Մխարգրձելի Ստեպան։ Կենաց եղբայրության։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 44 էջ.- Բովանդ-ից՝ Հովհաննես Թումանյանին; Նաիրի Զարյանին։
Չեխ և սլովակ բանաստեղծներ․- Երևան։ Հայաստան, 1966.- 237 էջ․- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 211)։